Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը ուխտով գտնվում էր Վիրահայոց թեմում:

Սեպտեմբերի 3-ին Վիրահայոց թեմ էին մեկնել Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի սաները: Սեպտեմբերի 4-ին Տավուշի թեմի առաջնորդի խնամքով ու առաջնորդությամբ նույն թեմ ուխտագնացության մեկնեցին Տավուշի թեմի երիտասարդաց միության անդամները: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում առավոտյան պատարագ մատուցվեց: Պատարագիչը  Բերդի տարածաշրջանի հոգևոր սպասավոր տեր Արամ քահանա Միրզոյանն էր: Պատարագի ժամանակ երգեց Սուրբ Գևորգ եկեղեցու մանկապատանեկան

... Ավելին.

Քրիստոնյա հայն օվկիանոսից այն կողմ: Տավուշի թեմի երիտասարդաց միությունը հանդիպեց Գլենդելի քաղաքապետ պարոն Զարեհ Սինանյանի հետ:

Երեկ՝ հուլիսի 4-ին, Հաղարծին վանական համալիրում ընկերական մեծ հանդիպում էր: Տավուշի թեմի երիտասարդաց միության հյուրն էր Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:  Ջերմ, ընկերական մթնոլորտում Տավուշի թեմի գորաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ կայացավ հանդիպումը: Ծնված, մեծացած լինելով Հայաստանում, 1998 թվականին Զարեհ Սինանյանը հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ  սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ: Ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու մեծագույն սրբություններով օրհնեց սրբալույս Մյուռոնը, որը բաշխվեց մեր եկեղեցու բոլոր թեմերին: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի,

... Ավելին.

Մենք այսօր գտնվում ենք Մխիթար Գոշի ապրած, աղոթած, արցունքներ թափած, ուրախությամբ ցնծացած, իր գրքերը գրված, այս օրը տեսած, 12-21-րդ դարն իր հայացքը ուղղած, իր հայացքի ներկայությունը կրող վայրում

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ այսօր  Կենարար, Սուրբ և Անմահ Պատարագի մասնակից էր պատմական Գոշավանքում: Իր պատմական արժեքով և նշանակությամբ Գոշավանքի համալիրը հայ պատմամշակութային իրականության մեջ նմանը չունի: Մեջբերում ենք Բագրատ Սրբազանի քարոզից մի փոքր հատված «Կան մարդիկ, որ գալիս են, մտնում են տաճար, անցնում են, ինչպես ջուրը խողովակից, բայց

... Ավելին.

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո: Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ

... Ավելին.



Translate »